ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Լինի Էրդողանը, թե այլ մեկը` Սուլթանի քաղաքականությունը չի փոխվելու

Լինի Էրդողանը, թե այլ մեկը` Սուլթանի քաղաքականությունը չի փոխվելու
23.03.2025 | 13:29

Թուրքիայում Էնվերի Ջեմալի Թալեաթի նկարնեով են փողոց դուրս գալիս:

Պատրանքներ չպետք է լինեն Թուրքիայում տեղի ունեցող գործընթացների մասով:

Էս պետությունը ու հասարակությունը կայսերական ինստիտուցիոնալ հիշողություն ունի և այդ հիշողություն-համատեքստում հայատյացությունը թուրքական քաղաքական դասի անբաժան մասն է կազմում:

Լինի Էրդողանը, թե այլ մեկը, միևնույն է, Սուլթանի քաղաքականությունը չի փոխվելու:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2807

Մեկնաբանություններ